Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թուրքական թերթը Մերկելին պատկերել է Հիտլերի նմանությամբ

Թուրքական թերթը Մերկելին պատկերել է Հիտլերի նմանությամբ
06.09.2017 | 12:14

Թուրքիայի կառավարամետ թերթերից մեկն առաջին էջում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պատկերել է Հիտլերի նմանությամբ՝ նրան ներկայացնելով ֆաշիստական սվաստիկայի ներքո: Նկարում կանցլերի ճակատին նաև մակագրություն կա՝ «Հիտլերի մնացուկ»:

Էրդողանի խոսափողը համարվող «Աքշամ» պարբերականն այս քայլին է դիմել Անգելա Մերկելի հայտարարությունից հետո, թե Թուրքիան տեղ չունի եվրոպական ընտանիքում, և պետք է դադարեցնել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ